Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդեվազցիներին մերժել են ապահովագրել Ամուլսարի ծրագրի ռիսկերից. ԷկոԼուր

Տնտեսություն
gndevaz

Գնդեվազ գյուղում տեղի ունեցավ բնակիչների և Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հանդիպումը, ովքեր եկել են Հայաստան՝ հետաքննելու IFC-ին ուղղված Ամուլսարի ոսկու և արծաթի բաց հանքավայրի ծրագրի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքները: Բողոքները ներկայացրել են Գնդեվազ գյուղի բնակիչները, բնապահպանական հասարակական կազմակերպություններ, «կանաչ» քաղաքացիական նախաձեռնություններ և առանձին փորձագետներ: Գնդեվազ գյուղում բնակիչները մեզ հայտնեցին, որ «Գեոթիմ» ընկերությունը սկսել է քննարկումներ անցկացնել նոր ծրագրի վերաբերյալ: ««Գեոթիմ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին մեզ հետ դեկտեմբերի 17-ին /2015 թ./ և ասացին, որ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ չէ, բայց իրենք ուզում են խոսել մեզ հետ: Իրենց մենեջերի՝ Բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանի հետ մենք պայմանավորվեցինք, որ կգրենք՝ ինչ ֆորմատով ենք ցանկանում անցկացնել նոր լսումները: Մենք նամակ ուղարկեցինք «Գեոթիմ»-ին, որտեղ ասված է, որ հանդիպումը պետք է անցկացվի կլոր սեղանի շուրջ և անպայման ԶԼՄ-ների ներկայությամբ: Արմեն Ստեփանյանը հարցրեց՝ ինչի համար են մեզ պետք ԶԼՄ-ները: Ես պատասխանեցի, որ դա գլխավոր պայմանն է, որպեսզի մեր համայնքը, մեր ժողովուրդը, բոլորը իմանան՝ ինչի մասին ենք խոսելու և պայմանավորվելու, որպեսզի ապահովվի թափանցիկություն: Մանրամասներն՝ այստեղ