Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Առաքելյանը շնչում է առանց արհեստական ապարատի

Հասարակություն
meri1

Էրեբունի բժշկական կենտրոնում բուժում ստացող 18-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ «Միակ լավ կողմն այն է, որ արհեստական շնչառության ապարատը մի քանի օր է՝ անջատել են»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ռուբենի ազգականներից Նարինե Թումանյանը։ Նրա խոսքով՝ վերջին օրերին Ռուբենը սկսել է  կանոնավոր սնվել։ Ծնողներն ու ազգականներն ամեն օր կարողանում են տեսակցել նրան. «Տրամադրությունը մի օր լավ է, մի օր՝ վատ»,-նշեց Նարինեն։ Ռուբենին դեռ վիրահատություն չի սպասվում, քանի որ ազգականի խոսքով՝ նրա վիճակը պետք է կայունանա, հետո միայն դա արվի։ «Ուսերն ու գլուխը զգում է, իսկ ձեռքերն ու ոտքերը Ռուբենը չի կարողանում շարժել։ Ողերի վնասվածք կա»,-հուզված նշեց ազգականը։ Նարինեն բժիշկների ուշադրությունից և բուժումից գոհ է, սակայն ասում է՝ ամենայն հավանականությամբ, Ռուբենին անհրաժեշտ է արտերկրում բուժվել։ «Մտածում ենք նրան դուրս տանելու մասին։ Սակայն միջոցներն այնքան էլ մեծ չեն»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը վիրավորվել էր Թալիշում։ 20 օրից ավելի է՝ նա բուժվում է Էրեբունիում։