Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովի հետ

Պաշտոնական
66008f5b-7624-4e30-b110-4bcec4062a8d

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների եւ բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ