Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Չեմ պատկերացնում, որ կարող էի երաժիշտ չլինել. Էդվարդ Թադևոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-1

«Եթե ծնողներս ինձ երաժշտական դպրոց  չտանեին, հավանական է սպորտսմեն կամ ճարտարապետ դառնայի… Իմ բախտը, երևի թե, բերեց, որ ծնողներս որոշեցին ինձ երաժշտական կրթության տալ։ Հիմա չեմ պատկերացնում, որ կարող էի երաժիշտ չլինել։ Մի բան հաստատ գիտեմ, երաժշտությամբ պետք է զբաղվի այն մարդը, որը ոչ թե կարող է զբաղվել, այլ որը չի կարող չզբաղվել երաժշտությամբ»: Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, արդեն 40 տարի անընդմեջ Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանի ծննդյան օրն է: Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելուց հետո, հանրահռչակ Լեոնիդ Կոգանի սանը, որին մեծ ապագա էին խոստանում  վերադարձավ  հայրենիք, իր կյանքն ու գործը կապեց իր սիրելի Երևանի հետ, որն իր համոզմամբ, ցավոք շատ է փոխվել՝ արդեն այն բարեկիրթ քաղաքը չէ։ Երբ լուսահոգի Ավետ Գաբրիելյանն առաջարկեց նրան երկրորդ  ջութակի տեղը Կոմիտասի քառյակում, դա դարձավ ճակատագիր։ Համատեղել մանկավարժի, քառյակի գեղարվեստական ղեկավարի և մենակատարի գործունեությունն ինչ խոսք՝ դյուրին գործ չէ, ասում է Էդվարդ Թադևոսյանը. « Եվ երբ հասկացա, որ պետք է ընտրություն կատարել մենակատարի և քառյակի միջև, նախընտրեցի քառյակը։ Ճիշտ էր դա, թե չէ, մինչ օրս դժվարանում եմ ասել»։