Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը մնաց 11-րդ տեղում

Սպորտ
sport-chess-elina-1

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց Գրանդ-պրին: Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրում, Էլինա Դանիելյանն արդեն 19-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Աննա Մուզիչուկի հետ: Այդպիսով, մեր ուժեղագույն շախմատիստուհին վաստակեց 4,5 միավոր եւ մնաց նախավերջին 11-րդ տեղում: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան, որը երեք միավորով գերազանցեց Էլինա Դանիելյանին: