Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը կանցկացվի Արգենտինայում

Քաղաքականություն
բժշկական-օգնություն-300x214

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017թ-ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում: Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պան-ամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր՝ բժիշկ Դանիել Ստամբուլյանը: Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակներում ս.թ. մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի  նախաձեռնությամբ կկազմակերպվի ընդունելություն: Միջոցառման նպատակն է ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը: Գոնզալո Ուրրիոլաբեիտիա, Հայաստանում Արգենտինայի դեսպան Նարինե Հայրապետյան, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն