Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը հուշանվեր է հանձնել Նորայր Մեսրոպյանին

Սպորտ
sport-mesropyan

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ Նորայր Մեսրոպյանի 70-ամյակի կապակցությամբ այսօր նախարարությունում ընդունել է անվանի ֆուտբոլիստին: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Ձեր օրինակով ոգեշնչվել են մարզասերների մի քանի սերունդներ: Այն ոգին, միասնականության եւ համախմբման գաղափարները, որ տիրում էին «Արարատ-73»-ի հաղթանակների ժամանակ, վկայությունն են մեր ժողովրդի պայքարի եւ հաղթանակների լավագույն ավանդույթների, ինչի ականատեսն ենք լինում այսօր մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորների օրինակով», - շնորհավորելով հոբելյարին, ասել է Գաբրիել Ղազարյանը: Նորայր Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել նախարարին եւ նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին: Գաբրիել Ղազարյանը Նորայր Մեսրոպյանին հանձնել է հուշանվեր, ինչպես նաեւ նախարարության շնորհավորագիր՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ու մասսայականացման գործում մեծ ներդրում ունենալու համար: