Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կարող է հայտնվել Բունդեսլիգայի պատմագրքում

Սպորտ
sport-mxitaryan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է իր անունն ընդմիշտ գրանցել Գերմանիայի Բունդեսլիգայի պատմագրքում: Ինչպես նշում են գերմանացի վիճակագիրները, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը ընդհուպ մոտեցել է Կեւին դե Բրյունեի ռեկորդին: «Վոլֆսբուրգի» նախկին ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում 21 անգամ արդյունավետ փոխանցում էր կատարել իր խաղընկերներին: Հենրիխ Մխիթարյանի անվան դիմաց այժմ գրանցված է 20 նման փոխանցում, որոնցից հետո արձանագրվել են դարպասի գրավումներ: Եթե նա մնացած երկու խաղերում վաստակի եւս երկու արդյունավետ փոխանցում, ապա կսահմանի Բունդեսլիգայի նոր ռեկորդ: Մեկի դեպքում Հենրիխ Մխիթարյանը կհավասարվի բելգիացի ֆուտբոլիստի հետ, իսկ եթե դա նրան չհաջողվի ընդհանրապես, ապա ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերիի եւ բոսնիացի Զվեզդան Միսիմովիչի հետ կբաժանի 2-4-րդ տեղերը: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը երկու արդունավետ փոխանցում է կատարել Բունդեսլիգայի 32-րդ տուրի խաղում, որում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Վոլֆսբուրգին»: