Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախալցխայի միջադեպի կապակցությամբ Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք

Քաղաքականություն
43994042

«Ջավախք»  հայրենակցական միության հայտարարությունը Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ Սույն թվականի ապրիլի 23-­ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն  ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված  սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով  հարգելու  Հայոց  Ցեղասպանության  զոհերի  հիշատակը: Հասնելով  սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր  խնջույք  էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում:  Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ  կռվի են բռնվել նրանց  հետ, սակայն որոշ ժամանակ անց  հասկացել  են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և  ոստիկանական  տեղամաս  է տարել  բազմաթիվ  հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը: Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը: Հ. Գ. «Ալիք Մեդիան» հայտնում է, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք` ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի մանրամասները տեղում պարզելու նպատակով: