Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպում Հադրութի համայնքապետների և ֆերմերների հետ

Պաշտոնական
hadrut1

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Հադրութում հանդիպել է շրջանի համայնքապետների և ֆերմերների հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի և հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր: Վարչապետն իր խոսքում կարևորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն ուղիղ կերպով ազդեցություն է թողնում բանակի մարտունակության վրա: Նա հորդորել է ներկաներին փոխհամաձայնեցված աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ՝ օգտագործելով համայնքների ողջ ներուժը: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համայնքապետներին՝ ցուցաբերած ինքնակազմակերպվածության և նվիրման համար: «Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով որոշ խնդիրներ առաջացան տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ:Իհարկե, շնորհիվ մեր բանակի՝ շատ արագ կարողացանք կայունացնել ռազմական իրավիճակը, սակայն այժմ պետք է լծվենք թե՛ թիկունքիամրացման, թե՛ տնտեսության բնականոն աշխատանքների կազմակերպման գործերին: Թեև որոշ ժամկետների մասով ուշացել ենք, սակայնդեռևս ժամանակ կա գարնանացան որոշ կուլտուրաների մշակման համար: Այնպես որ ակնկալում եմ ձեզնից օպերատիվ և արդյունավետ աշխատանք, իսկ կառավարությունը հնարավորինս կաջակցի հողագործների ջանքերին»,- նշել է վարչապետը: hadrut Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև հունձի նախապատրաստմանն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների հետկապված հարցեր: Գործադիրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ գյուղտեխնիկայի արդյունավետ կիրառման և հրդեհավտանգ խոտածածկերի վերացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է համայնքներում կամավորական աշխատանքների անհրաժեշտությանը, որոնց միջոցով պետք է հատկապես այս օրերին աջակցել կարիքավոր բոլոր ընտանիքներին՝ փոխարինելով առաջնագծում գտնվող նրանց անդամներին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին