Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճայինները որոշեցին ստամբուլյան կազմը

Սպորտ
sport-azat-borba-2.05

Հայաստանի  ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է այն ըմբիշների ցանկը, որոնք հանդես կգան Ստամբուլում կայանալիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային եզրափակիչ մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Ռիո-2016-ի ուղեգրերի համար կպայքարեն աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ քաշային կարգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ): Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեռեւս ունի երեք ուղեգիր: Այդ իրավունքը նվաճել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):