Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 12-ին պարզ կդառնա` կլքի՞ արդյոք Վ. Գերավետյանը իր բնակարանը

Հասարակություն
vardan-geravetyan

Մայիսի 12-ին կհրապարակվի Վարդան Գերավետյանի  ընդդեմ «Local Developers» ՍՊԸ-ի բողոքի գործով որոշումը: Գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի  բնակիչները դիմել են Նախագահի Վերահսկողական ծառայություն՝  համարելով, որ Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության առաջարկած փոխհատուցումը չի համապատասխանում շուկայական գներին։ Մեկ քմ-ի համար՝  որպես փոխհատուցում առաջարկվում է 1200-1300 ԱՄՆ դոլար։ Բնակիչներս, սակայն, այդպես էլ պատասխան չեն ստացել:  Դեռ նախորդ տարի բնակիչները դիմել էին Սերժ Սարգսյանին՝ խնդրի լուծման համար եւ նա փոխհատուցման վերաբերյալ խոստում էր տվել: «Վերահսկողության պետին՝ Հովսեփյանին,  տեղափոխեցին , նշանակեցին հարկայինի պետ և փաստորեն այդպիսով Սերժիկի խոստումը հերթական  սուտը դուրս եկավ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Գերավետյանը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Վարդան Գերավետյանին իր տնից վտարելու որոշում էր կայացրել, եւ ակտիվիստը այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն ակնկալիքներ չունի: «Սերժիկի դատարանից, բացի թալանչիներին հովանավորելուց , ոչ մի ակնկալիք ոչ ունեցել եմ , ոչ էլ ունեմ»,-ասաց նա: Ի դեպ, բացի Վարդան Գերավետյանի գործով որոշումից, մայիսի 12-ին կհրապարակվի նաեւ Տերյան 25 շենքի բնակիչ Մելինե Նավասարդյանին տնից վտարելու  գործով որոշումը: Դեռ 20 ընտանիք պայքարում է շենքի պահպանման համար եւ չի պատրաստվում հանրային գերակա շահի անվան տակ լքել իր բնակարանը: