Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիա կմեկնի միայն Ռոման Ամոյանը

Սպորտ
sport-amoyan

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանից հունահռոմեական հավաքականից հանդես կգա միայն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Մեր ըմբիշը մրցավայր կմեկնի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանի եւ Էդուարդ Սահակյանի հետ: Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն 4 օլիմպիական ուղեգիր ունի, որոնք նվաճել են Միհրան Հարությունյանը (66 կգ քաշային կարգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):