Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շինարարության եւ արտադրության ոլորտը ռիսկային է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ashxatanq

«Դեռեւս մեզանում հանդիպում են դեպքեր, երբ մարդուն աշխատացնում են հիմնական աշխատաժամից դուրս եւ աշխատավարձ չեն վճարում, կամ, օրինակ, աշխատացնում են հիշատակի եւ տոն օրերին եւ նույնպես հավելյալ աշխատավարձ չեն վճարում: Դեռեւս աշխատավարձի մակարդակը շատ ցածր է, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք վերարտադրվեն իրենց աշխատանքում»,-  այսօր հայտարարեց Աշխատանքի եւ իրավունքի հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանը: Հանդիպմանը ներկա՝ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արամ Մկրտչյանն էլ հավելեց, որ իրենք զբաղվում են աշխատողների առողջական, հանգստի եւ նմանատիպ իրավունքներով: Ըստ նրա՝ աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի վերաբերյալ գործատուն պարտավոր է զեկուցել իրենց, սակայն հաճախ նրանք մամուլից են իմանում նման դեպքերի մասին: Արամ Մկրտչյանի խոսքով՝ շինարարության եւ արտադրության ոլորտի աշխատանքը դժբախտ պատահարների տեսանկյունից ամենառիսկայինն է: Մկրտչյանը կոչ է անում աշխատողներին, նախքան աշխատավայրում դժբախտ դեպք գրանցվելը, եթե անվտանգության ապահովման խախտումներ են նկատում, անմիջապես դիմեն իրենց, որպեսզի կանխեն նման պատահարները: