Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով մեկնարկեց Սոչիում

Սպորտ
sport-chess-lilit

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը վստահ մեկնարկեց Ռուսաստանի ակումբային առաջնությունում, որն այս օրերին անցկացվում է Սոչիում: «Յուգրա» ակումբում հանդես եկող մեր շախմատիստուհին առաջին տուրում պարտության մատնեց Անաստասիա Սազոնովային եւ օգնեց իր թիմին ջախջախել «Բուկավիշկիին»՝ 3,5:0,5: Այսօր Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի միջազգային վարպետ Դինա Դրոզդովայի հետ, որը ներկայացնում է Մոսկվայի «Բոավիշտա» ակումբը: