Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմանկար. Էդուարդ Թադևոսյան (տեսանյութ)

Հասարակություն
tadevosyan

«Եթե ծնողներս ինձ երաժշտական դպրոց  չտանեին, հավանական է` սպորտսմեն կամ ճարտարապետ դառնայի: Սակայն մի բան հաստատ գիտեմ` երաժշտությամբ պետք է զբաղվի այն մարդը, որը ոչ թե կարող է զբաղվել, այլ որը չի կարող չզբաղվել երաժշտությամբ»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, արդեն 40 տարի անընդմեջ Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը: Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, արդեն 40 տարի անընդմեջ Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք նրա մասին «Ա1+»-ի պատրաստած ֆիլմը։