Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ

Հասարակություն
3933a7a30ce8d82fa06adf0d08b10b61

Այսօր առավոտյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է ԼՂՀ՝ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց  Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: ՀՀ առաջին նախագահը ԼՂՀ է մեկնել ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ։ Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տված վերջին հարցազրույցում նշել էր, որ առաջիկայում պայմանավորվածություն ունի հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանն էլ ասել էր, որ կապ է ունեցել Հայաստանի առաջին նախագահի հետ, երբ առողջական խնդիրներով ԱՄՆ-ում էր: Հետաքրքրվել  է  նրա առողջական վիճակով եւ առաջարկել , որ Հայաստան վերադառնալուց հետո լինի իր հայրենիքի արցախյան հատվածում: Առաջին նախագահն էլ  սիրով ընդունել է: