Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողի պարտքի 160 մլն-ից վճարվել է 50 մլն-ը

Հասարակություն
xaxox7

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներին մթերված խաղողի դիմաց դեռ վճարվել է 50 մլն դրամ,  50 մլն նախատեսում են վճարել մինչեւ չորեքշաբթի, իսկ մնացած 60 մլն դրամը մինչեւ մայիսի 10-ը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քաղցրաշենի խաղողագործներից մեկը: Խաղողագործները հույս ունեն, որ մինչեւ մայիսի տասը վերջնականապես հարցը կլուծվի, հակառակ դեպքում կրկին ակցիաներ կկազմակերպեն: Մինչ այդ խաղողագործներն ահազանգում են՝ ամբողջ գյուղը վարկի տակ է, իսկ նոր խաղողն արդեն հասնում է: Նրանք չեն էլ ուզում մտածել, թե նոր խաղողն ինչպես են իրացնելու: Հիշեցնենք, որ  Քաղցրաշենում խաղողը մթերել էր  «Վինար» գործարանը, որի  սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։