Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում հայտնաբերվել են հակատանկային ականներ. Գալա (տեսանյութ)

Քաղաքականություն
gala4

Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ինչպես հայտնի է, հատուկ պարապմունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը: Արագացված մարտական դասընթացներ մինչեւ մայիսի 6ը կանցկացվեն նաեւ Գյումրիում: Այսօր, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ: Տեղում մեզ Վովա Վարդանովը ներկայացրեց, թե ոչ բոլոր ականներն են հանել համապատասխան վայրից, դա համարում են մասնագետների գործը, ովքեր էլ պարզելու են նաեւ` դրանք ուսումնական, թե՞ մարտական ականներ են: «Ականների վտանգավորությունն ինձ թվում է անիմաստ է անգամ նկարագրելը՝ հաշվի առնելով, որ սրանք հակատանկային ականներ են մոտ 5 կգ պայթուցիկ նյութը մեջը: Հիմա մենք 3 հատ հանել ենք, 4-րդը պայթուցիչ էր , որը ձգվում է ականի վրա ու դառնում է մարտական զենք, ու կարող է մի հատ 50 տոննանոց տանկ ոչնչացնել: Շատ վտանգավոր բան է, էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է»: gala2 gala3 gala1 Մանրամասներն՝ այստեղ