Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապիտան Ազատ Ստեփանյանին 4-րդ անգամ կվիրահատեն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azat

26-ամյա կապիտան Ազատ Ստեփանյանը գրեթե մեկ ամիս է բուժում է ստանում Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Երեք վիրահատությում ետևում է: Հիմա, ասում է' իրեն լավ է զգում. «Կամաց-կամաց դեպի լավն եմ գնում: Մոտ երկու շաբաթից չորրորդ վիրահատությունն էլ կանեն»,-մեզ հետ զրույցում նշեց նա: Զինծառայողը դժվարությամբ է հոսպիտալում մնում, անընդհատ հիշելով, որ ընկերները սահմանին են. «Շատ դժվար է: Ամեն օր պարտադիր խոսում եմ իրենց հետ: Առանց դրա չեմ կարող», -ասաց նա: