Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը 2-րդ տեղը գրավեց

Սպորտ
gag1

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Թբիլիսիսում կայացած «Նոնա-75 տարեկան» միջազգային մրցաշարում: Մեր երիտասարդ գրոսմայստերն անցկացրած 9 պարտիաներում վաստակեց 7 միավոր եւ Էմիլ Սուտովսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց իսրայելցի գրոսմայստերը, իսկ Հովհաննես Գաբուզյանն արժանացավ արծաթե մեդալի: Մեր մյուս շախմատիստներն ավելի համեստ արդյունքներ արձանագրեցին: Ահա նրանք. 8. Մանվել Պետրոսյան՝ 6 միավոր 14. Վահե Բաղդասարյան՝ 5,5 15. Տիգրան Կ. Հարությունյան՝ 5,5 23. Արման Միքայելյան՝ 5 25. Արամ Հակոբյան՝ 5 33. Շանթ Սարգսյան՝ 4,5 35. Արթուր Դավթյան՝ 4,5 42. Հովհաննես Հ. Հակոբյան՝ 4 50. Սարգիս Ռ. Մկրտչյան՝ 4 51. Սիրանուշ Ղուկասյան՝ 3,5 57. Վահե Դանիելյան՝ 3,5 63. Սուսաննա Գաբոյան՝ 2,5 64. Մարկ Բասենջյան՝ 2,5 66. Արմինե Բաբայան՝ 1