Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեգործական վազք՝ հանուն կարիքավոր երեխաների (տեսանյութ)

Հասարակություն
vazq

Հրազդանի կիրճի մի հատված այսօր փակ էր բոլոր ավտոմեքենաների համար: Ճանապարհը հատկացված էր վազորդներին: Աշխարհի տարբեր երկրներից, տարբեր տարիքային խմբի մասնակիցներ այսօր  վազքով հաղթահարեցին 1կմ, 5կմ եւ 10 կմ տարածքներ: Yerevan Spring Run մրցույթը կազմակերպել է  «Հայ Մայրեր» ՀԿ-ն: Այն, սակայն, ոչ միայն սպորտային միջոցառում է, այլեւ բարեգործական մրցույթ: Մրցույթից հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է  մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին: vazq1 vazq2 vazq3 «Մեր կազմակերպությունը միավորում է 170 փոքրիկների` Հայաստանի բոլոր մարզերից, բայց մենք ամեն տարի 10-11 փոքրիկի ենք առանձնացնում, կարիքների գնահատում ենք անում, տեսնում ենք, թե ով ավելի շատ ունի վերականգնողական գույքի, թերապիայի , մարզասարքերի կարիք, ու փորձում ենք հենց նրանց օգնել»,- ասում է  «Հայ Մայրեր» ՀԿ  հիմնադիր  նախագահ Նարինե Մանուկյանը: Ի դեպ, այս տարի, հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ՀԿ-ն  ընտրել է  երեխաներ, որոնց հայրերը զինվորական են: vazq4 vazq5 vazq6 vazq7 vazq8 vazq9 Արսեն Պետրոսյանը  այն 11 երեխաներից մեկն է, որ այս տարի կստանա վազքուղի:  Նա Արտաշատ քաղաքից է, 5 տարեկան է, դեռ նոր է սկսել իր առաջին քայլերն անել ու վազքուղին  արագ արդյունքի հասնելու միակ միջոցն է. «Ցավոք Հայաստանում շատ քիչ են նման միջոցառումները, աջակցությունը նույնպես քիչ է, բայց «Հայ Մայրեր» ՀԿ-ն միշտ մեր կողքին է եւ օգնում է մեր երեխաներին, որ իրենց ավելի լիարժեք զգան»,- ասում է Արսեն մայրը՝ Ալվարդ Խեչումյանը: vazq21 vazq22 5- ամյա Հայկն էլ այս տարի եկել է մարաթոնին`  աջակցելու իր ընկերներին: Նրան հանգանակության արդյունքում վազքուղի նվիրել են անցած տարի: Վազորդներից էլ այսօր հետ չի մնում՝ մասնակցում է նաեւ մրցավազքին: Իսկ վերջում հպարտությամբ բոլորին ցույց է տալիս իր ստացած մեդալը. «Անցած տարվա մարաթոնում Հայկն էլ էր ընդգրկված ծրագրում եւ հանգանակությունների օգնությամբ՝ Հայկս ունի իր համար օդի պես անհրաժեշտ մարզասարք»,- ասում է Հայկի տատիկը՝ Հասմիկ Սողոմոնյանը: Այսօր ձեռնունայն չմնացին նաեւ վազորդները: Բոլոր տարիքային խմբերում լավագույն արդյունքները գրանցած աղջիկներն ու տղաները պարգեւատրվեցին: Մրցույթն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Արդյունքում մի քանի տասնյակ երեխաներ արդեն ստացել են իրենց անհրաժեշտ սարքավորումներ: Իսկ այս տարվա արդյունքները կամփոփվեն մի քանի օր անց: vazq12 vazq13 vazq14 vazq16 vazq17 vazq18 vazq19 vazq20 vazq11 vazq10