Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքում հայ աշակերտների գիտելիքների մրցույթ է անցկացվել

Հասարակություն
11

Ապրիլի 30-ին Նյու Յորքի Հայ Կենտրոնում տեղի ունեցավ Համազգային 47-րդ ավանդական աշակերտական գիտելիքների մրցույթը , որին մասնակցում էին թվով 42 աշակերտներ՝ հայկական դպրոցներից։ Այս ձեռնարկը կազմակերպել է Համազգաին Հայ Կրթական և Մշակութային Միության Նյու Յորքի մասնաճյուղը, որտեղ ընդգրկված են շաբաթօրյա և ամենօրյա հայկական վարժարանի սաները։ Մրցույթը ընթանում է չորս փուլով, որտեղ մենք ստուգում ենք աշակերտների գիտելիքները ։ «3-4 դասարանի մասնակիցներին տալիս ենք բառապաշար, իսկ 5-6 դասարանի աշակերտների գիտելիքների ցանկը ավելի բարդ է, որտեղ ընգրկված են Հայոց պատմության, գրականության, հայ գրողների ստեղծագործությունների և բազմաթիվ այլ հարցեր», — ասաց մրցույթի հանձնախմբի ղեկավար, դոկտոր Ժանետ Մարգարյանը ։ Մրցույթը բացեց Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի Աստղիկ Սևակը ։ Մրցույթն անցկացնում էր սբ․Սարգիս եկեղեցու հովիվ Նարեկ Տերտերյանը ։   Մրցույթի  մասնակիցները պատասխանեցին առաջադրված բոլոր հարցերին ։ Աշակերտներին և ծնողներին իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց Նյու Յորքի Համազգայինի հիմադիր, ամերիկահայ անվանի գրող, դոկտոր Հրանտ Մարգարյանը։ Մրցույթի ավարտից հետո բոլոր աշակերտները ստացան նվերներ և գովասանագրեր ։ rob rob1 rob2 rob3 rob4 rob5 rob6 rob7 rob8 rob9   ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ լուսանկարները՝ հեղինակի