Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը նշեց Ջազի միջազգային օրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bonaa

Երևանն արդեն 5-րդ տարին անընդմեջ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին նշեց Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի հայ ջազմեններ՝ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը (Չիկո), Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև երիտասարդ ջազմեններ՝ իրենց բենդերով: Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա գլխավոր անակնկալը միջոցառման հյուր, ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնայի ելույթն էր: Արմեն Հյուսնունցի բենդի հետ Ռիչարդ Բոնան կատարել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը՝ դուդուկի ուղեկցությամբ: bona Միջոցառման ևս մեկ անակնկալը հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի ելույթն էր: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի մասին երգի պրեմիերայով: Ջազային ռիթմերը  Կասկադ համալիր էին բերել ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի տասնյակ հյուրերին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն Հ. Գ. Չնայած հորդառատ անձրևին, երևանցիները շարունակում էին վայելել Բոնայի կատարումները bboo Ստորև՝ սիրողական տեսանյութ. «Լորիկ»