Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը կմեկնի Հելսինկի

Պաշտոնական
2a008df0952e1b7476a21e5cb68bff34

Մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հելսինկի, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։ Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։