Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» դժվարությամբ հաղթեց ետնապահին

Սպորտ
a1hh-futbol

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» 24-րդ տուրի խաղում սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Բանանցին»՝ 2:1: Այդպիսով, ալաշկերտցիներն ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում եւ այժմ չեմպիոն դառնալու համար նրանց մնում է վաստակել ընդամենը 3 միավոր մնացած չորս խաղերում:   Զուգահեռաբար կայացած «Միկա» - «Շիրակ» հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4:1: Արդյունքում, միկացիները կարեւոր երեք միավոր կորցրին եւ զրկվեցին բրոնզե մեդալ նվաճելու շանսից: «Շիրակը» վաստակեց 42 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն նրան հետապնդող «Փյունիկը» դեռեւս խաղ պետք է անցկացնի «Արարատի» հետ: