Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախից տեղահանված մի քանի ընտանիք անտեսված է

Հասարակություն
talish-1

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետարանին է ներկայացրել իր այցելության արդյունքները՝ Էրեբունու 3 հասցեներում՝ կապված Արցախից տեղահանվածների հետ: Ա. Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև. Ավանեսով 1-ին փողոց, 6 -րդ շենք, բն.8: Մխիթարյան Փիրուզա, ունի 3 տղա և 1 մեկուկես տարեկան աղջիկ, գիշերանոցով են փախել ապրիլի 2-ին: 10-15 օր առաջ Էրեբունի վարչական շրջան ներկայացել են ու հաշվառվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի հետաքրքրվել: Նույն հասցեում 35բնակարանում երկու տարեցներ են, իրենց աղջկա տանն են, նույնպես ոչ մեկը չի հետաքրքրվել: Ազատամարտիկների փողոց 154/1 տանը այսօրվանից վարձով են ապրելու 3օր առաջ եկած 6 երեխա և 5 կին: Այս ընտանիքը 1997-ին Գյումրու երկրաշարժից հետո տեղափոխվել է Արցախ, տուն ու տեղ դրել, սակայն նորից ստիպված թողել ու եկել են: Երեխաները՝ 3 տղա, մեկը 7, երկուսը 3տարեկան և 3աղջիկ՝ մեկուկես, 13 և 16 տարեկան: Այս ընտանիքի մասին ոչ մեկը տեղյակ չի եղել, այսինքն՝ քաղաքապետարանից չէին կարող հետաքրքրվել: «Ասեմ, որ ոչ մեկը չի ուզում մնալ այստեղ, խաղաղվելուց հետո նրանք պատրաստ են վերադառնալ»,- վերջում նշում է Անահիտ Բախշյանը: