Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լողորդուհի Մոնիկա Վասիլյանը ռեկորդ է սահմանել

Սպորտ
lox

Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում այսօր ավարտված լողի Հայաստանի մեծահասակների առաջնությունում գրանցվել է հերթական ռեկորդը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Լողորդուհի Մոնիկա Վասիլյանը 50 մետր դելֆին լողաձևում սահմանել է հանրապետության նոր ռեկորդ (0.30,71 վայրկյան)՝ թարմացնելով 1977թ Արմենուհի Մկրտչյանի ցույց տված արդյունքը: Մրցումային երրորդ օրը Հայաստանի չեմպիոններ են դարձել Մոնիկա Վասիլյանը, Վահան Մխիթարյանը (50մ դելֆին, 100 մետր ազատ ոճ), Էլեն Եսայանը, Վանիկ Բարսեղյանը (200մ բրաս), Անի Պողոսյանը, Արամ Նալթակյանը (200մ թիկնալող), Ջուլիետա Գեւորգյանը (800մ ազատ ոճ) եւ Արտաշես Ադամյանը (1500մ ազատ ոճ):