Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռագործ աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ

Հասարակություն
7-9

Ձեռագործ իրերի նկատմամբ ուշադրություն գրավելու կարիք կա։ Dream EXPO ընկերությունը կազմակերպել է իր առաջին ձեռագործ, որակյալ և նրբաճաշակ ապրանքների ցուցահանդես-վաճառքը, որին մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու ցանկություն ունեն: Ընկերության սեփականատեր Արթուր Վարդանյանը նշեց, որ կազմակերպությունը հիմնվել է մարտի մեկից, իրենց նպատակ է խթանել փոքր և միջին բիզնեսի առաջխաղացումը. «Հիմնականում շեշտը դրել ենք տեղական արտադրանքի վրա՝ մեր երկրում փոքր և միջին բիզնեսն առաջ տանելու համար: Մեր նպատակն է ժողովրդին ցույց տալ, որ կան նման բաներ, որոնց համար աշխատավարձից արժե որոշ գումար հատկացնել»: 1 Միջոցառմանը հինգ-վեց մասնակից կա. «Ցանկանում ենք մեր ձեռագործ աշխատանքներով ցույց տալ աշխարհին, որ կարող ենք դառնալ լուրջ մրցակից տարբեր երկրների համար, օրինակ՝ ինչպիսին Հնդկաստանն է»: 2 Մասնակիցները մարդիկ են, որոնք ունեցել են ձեռագործ իրեր և ցանկացել են համագործակցել։ Ընտրությունը կամայական սկզբունքով չի եղել, ընկերության սեփականատերը պնդում է՝ իրենց գլխավոր սկզբունքը հավասարությունն է: Արտահանման մասին խոսելը նրանք դեռ վաղ են համարում, իրենց արտադրանքը պատրաստվում են տարբեր կայքերի միջոցով տարածել և այդպիսով դրսի ուշադրությունը գրավել, իսկ հիմա դեռևս կփորձեն ներքին շուկայի համար աշխատել: 3 Ինչպես իրենք են ասում, ձեռագործ աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը ժողովրդի կողմից այնքան էլ մեծ չէ, ինչը և պատճառ է դարձել արտադրանքի գոյության մասին բարձրաձայնելու և գոնե այս կերպ մարդկանց ուշադրությունը գրավելու: 4 Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են տարբեր զարդեր, հագուստներ, օճառներ, նոթատետրեր և այլ ձեռագործ աշխատանքներ: 5 Ցուցահանդեսի մասնակիցներից Աննա Միրզոյանն արդեն չորրորդ տարին է, որ զբաղվում է ձեռագործ աշխատանքներով, հաճախակի է մասնակցում ցուցահանդեսների, ունի ֆեյսբուքյան էջ, որի շնորհիվ իր աշխատանքները վաճառում է. «Վաճառք լինում է նաև արվեստանոցից, որտեղ ես աշխատում եմ, շատ մեծ է ցանկությունը աշխատանքների քանակը ընդլայնելու և ավելի լայն մասշտաբներով վաճառքի ներկայացնելու»: Ձեռագործ աշխատանքներն, ի դեպ, բավականին մատչելի են, իսկ ցուցահանդես-վաճառքը կշարունակվի նաև վաղը: 6