Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանային լարվածությունը չի խոչընդոտում գարնանացանին (տեսանյութ)

Հասարակություն
talish-3

Սահմանային լարված իրավիճակը չի խոչընդոտում գարնանացանի աշխատանքներին: Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի խոսքով, մայիս ամիսն առջևում է, և պետք է ցանքսն ավարտին հասցնել: Գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագիրը շարունակվում է, ու պետությունը հողօգտագործողներին անվճար հիմունքներով սերմացու և պարարտանյութ է տրամադրում: Հարյուր տոկոսանոց սուբսիդավորված գնով մշակաբույսերի ցանկում ավելացել է նաև եգիպտացորենը: Դիտեք տեսանյութը