Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծիրանի» երգչախմբի անդրանիկ ելույթը՝ Նյու Յորքում

Հասարակություն
r1-1

Ապրիլի 29-ին, Նյու Յորքի Հայ կենտրոնում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և Մշակութային միության, Նյու Յորքի  մասնաճյուղի «Ծիրանի» մանկապատանեկան երգչախմբի անդրանիկ ելույթը։ «Անցյալ տարվա նոյեմբերին, սբ․Լուսավորիչ և սբ․Սարգիս եկեղեցիների հովիվների անմիջական օժանդակությամբ, ինչպես նաև ՀՀԴ Արմեն Գարո կազմակերպությունը զորավիգ կանգնեցին «Ծիրանի» մանկապատանեկան երգչախմբի կազմակերպմանը։ Եվ վերջապես դուք, սիրելի ծնողներ ամենամեծ պատասխանատվությունը վերցրեցիք ձեզ վրա, որ սիրահոժար ընդունեցիք երգչախմբի գաղափարը»,- երեկոյի բացման խոսքում ասաց Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ Աստղիկ Սևակը։ Երգչախումբը ղեկավարում է Գևորգ Հաճյանը, որն իր սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Լիբանանի շրջանային վարչության «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջում ։ 2005-2009թ․հաճախել է Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցը՝ մասնագիտական  դասեր առնելով օպերային համաշխարհային երգիչ Բարսեղ Թումանյանի մոտ։ Որպես մեներգիչ հանդես է եկել «Շարական» հայ հնագույն երաժշտական համույթում՝ Դանիել երաժշտի ղեկավարությամբ։ Հայոց բանակի աջակցման ծրագրերով Հայաստանի Պաշտպանության նախարարության հրավերներով, հաճախակի համերգներով այցելել է Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Արցախի մեջ ազգային, հայրենասիրական երգերի կատարումներով իր զորակցությունը բերել Հայ Զինվորին՝ զորամասերում։ Համերգային ծրագիրը բացվեց ՀՀ օրհներգով ։ Երգչախմբի կատարմամբ հնչեցին «Ազգ փառապանծ», «Ձայն տուր, ով ֆիդայի». «Մարտիկի երգը», «Երազ իմ երկիր հայրենի», «Սարդարապատ» և այլ հայրենասիրական երգեր ։ Իրենց հիանալի կատարումներով աչքի ընկան մենակատարներ Սարին Զեյթլյանը, Անմարի Հազարյանը, Անահիտ Ինջիգուլյանը, Պետրոս Հովհաննիսյանը, Դրո Թորոսյանը և Լորի Թրթռյանը ։ Համերգի ավարտին «Ծիրանի» երգչախմբի կատարմամբ հնչեց Էդգար Հովհաննիսյանի «Երևան Էրեբունի» երգը։ Երգչախմբի անդրանիկ ելույթի կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդարանից Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը. «Ծիրանի բարիքները Հայաստանում վայելում են հունիս ամսին, իսկ մենք վայելեցինք այսօր՝ ապրիլի 29-ին»։  r2 գ ս ց r3 r4 ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի