Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը փորձում է մոլորության մատնել միջազգային հանրությանը (տեսանյութ)

Պաշտոնական
karen-1

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակի խոսքը Հակառակորդը ոչ միայն թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այլև փորձում մոլորության մատնել միջազգային հանրությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում ստահոդ նութեր են տարածում հայերի կողմից բնակավայրերի և խաղաղ բնակիչների թիրախի տակ վերցնելու մասին։ Նշվում է քաղաքացիական բնակչության շրջանում 2 զոհի, մի շարք վիրավորների և 130 ավերված տան մասին։ Ռազմական որևէ կորուստի մասին ադրբեջանական ագիտպրոպը լռում է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական ̎ամենահզոր̎ բանակը գոյություն չունի, և առաջնագծում միայն ̎խաղաղ բնակչություն է տեղակայված̎։