Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում ռազմական պարեր են

Հասարակություն
par

Պարի միջազգային օրը մայրաքաղաքում նշվում է արդեն ավանդական դարձած  համերգային ծրագրով: «Այսօրվա երեկոն նվիրում ենք նահատակ և կենդանի հերոսներին, ովքեր ապացուցեցին, որ անգամ ժամանակակից սպառազինությունն ունակ չէ սպանել հայի ոգին», - այսօր կայացած միջոցառման շրջանակներում ասաց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.): Այս տարի այն համընկնել է «Կարին» երգի-պարի ավանդական խմբի ամենամսյա բաց դասերի հետ. «Մենք մեր պարերը միշտ նվիրում ենք ինչ-որ բանի. այսօրվա միջոցառումը նվիրում ենք քառօրյա պատերազմի զոհերին: Հայոց սահմանը անխախտ պահող տղաները եկան, որ ապացուցեն հայ լինելը դժվարին է, բայց հպարտություն է նաև: Մարդիկ են, որոնք կարողացան խաղաղություն պարտադրել թշնամուն, ով այդպես էլ մարդու կերպարանք չստացավ»,- նշեց Գինոսյանը: Պարերը հիմնականում ռազմական ուղղվածություն ունեն, իսկ մասնակցող խմբերն էլ տասից ավելի են: Գագիկ Գինոսյանը նշեց, որ ռազմական պարերը բարձրացնում են հայի մարտական հոգին: Նա կարևորեց, որ հարկավոր է հասնել խաղաղության, սակայն ոչ մի թիզ հող չհանձնելու միջոցով միայն: Միջոցառման մասնակիցներից տասնմեկամյա Գագիկ Մարտիրոսյանը հպարտությամբ նշում է, որ Գագիկ Գինոսյանի սանն է, արդեն մեկ տարուց ավել է, ինչ սկսել է պարել խմբում: Գագիկը վստահեցնում է բանակ է գնալու` ընկերներին պարել սովորեցնի: p6 p5 p2 p7 par1