Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուս-թուրքական դաշինքը 100 տարի գործում է մեր դեմ». Հայրիկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia1-2

ԱԻՄ կուսակցությունն այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել՝  ընդդեմ ռուսական իմպերիալիզմի: Կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ սա պարզապես իրենց աշխատանքային հանդիպումն է, իսկ գլխավոր հանրահավաքը կլինի մայիսի 4-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում: Հայրիկյանի խոսքով, այդ հավաքի ընթացքում կխոսեն իրենց անելիքների մասին: «Այն անտարբերությունը, որն այսօր իշխում է, այն անհոգությունը, որով համակված են հայ մարդիկ, վտանգավոր է, որովհետեւ մենք նշաններ ենք ստացել, որ մեզ լուրջ վտանգ է սպառնում: Ռուս-թուրքական դաշինքն արդեն մոտավորապես 100 տարի գործում է հայ ժողովրդի դեմ: Այսօր մենք գործ չունենք առանձին ռուսական իմպերիալիզմի հետ: Ռուսական իմպերիալիզմը 1921 թվականին պայմանագիր է կնքել թուրքերի հետ մեր դեմ: Այս պայմանագրով են մեր դեմ պայքարում»,-իր խոսքում նշեց ԱԻՄ առաջնորդը՝ շարունակելով. «Մենք չունենք երկրի ղեկավար, մեր երկրի ղեկավարը ծառայում է օտար պետությանը: Ի՞նչ է նշանակում լինել երկրի նախագահ եւ գնալ հասնել Արգենտինա  եւ այնտեղից մի կերպ ասել՝ մենք այնքան էլ գոհ չենք,  որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին: Ի՞նչ է նշանակում քո երկրում թույլ տալ ունենալ ռազմական բազա մի պետության, որը պայմանագիր է կնքել քո ակնհայտ թշնամու հետ»: akcia3 akcia2