Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ ծննդկան Ն. Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ

Պաշտոնական
images-thumbnails-remote-http-www.slaq_.am-images-news_2-2310036511423301229-330x219

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ։ 2016 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 05:20-ին, «Սլավմեդ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ն.Մուսայելյանը հանկարծամահ է եղել: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ 24.04.2016 թվականին՝ ժամը 02:00-ին, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատուն է ընդունվել Ն.Մուսայելյանը, ով 25.04.2016 թվականին՝ ժամը 03:00-ին, բնական եղանակով ծննդաբերել է։ Նախնական տվյալներով՝ ծննդկանի  մոտ զարգացել է սուր աղիքային անանցանելիություն, որի կապակցությամբ ապրիլի 27-ին վիրահատվել է, ինչից հետո, վիճակի կտրուկ վատանալու պատճառով, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ 28.04.2016 թվականին՝ ժամը 02:30-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին