Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջազը ազատություն է, մտածողի արվեստ (տեսանյութ)

Մշակույթ
big_1461445076_7657406_ts1461445351

Ջազը ազատություն է։ Ջազը մտածողի արվեստ է։ Ջազը բարձրաճաշակ արվեստ է:Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ջազը՝ իր խոսքերի ապացուցն է: Հոբին` նկարչությունն է, որը սակայն ավելի պրոֆեսիոնալ է քան սիրողական: 13 տարեկան էր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, երբ գրեց իր առաջին ստեղծագործությունը: Ամերիկայում բնակվելու տարիները իր համալսարանն է համարում:  Այստեղ ծանոթացավ ու նվագեց ջազի աստղերի հետ, հիմնեց «Գարի Քյոսայան ջազ քառյակը»: Վերադարձավ, որովհետև համոզված էր, որ իր ժողովուրդը պետք է լսի իր երաժշտությունը: Երևանում ևս հիմնեց ջազ քառյակ: Միացյալ Նահանգներում «Լավագույն ջազ ալբոմ» և «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակներին արժանացած,  Երևանի առաջին ջազային ակումբներից մեկը հիմնած ջազմենն այսօր չի մասնակցում Հայաստանում անցկացվող ջազային փառատոներին, համերգներին: Ինչու՞: Պատասխանում է ժպիտով՝ «Որովհետև, ինչպես յուրաքանչյուր ասպարեզում, այստեղ էլ կա մոնոպոլիա»: Հայաստանը ժամանակին արվեստի մեծ կենտրոն էր, այսօր, ավաղ... Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է, որը պաշտոնապես նշվում է 2012 թվականից  ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, քանի որ, ըստ հայտարարության, ջազն այն բացառիկ երաժշտական ոճերից է, որ միավորում է ռասաներն ու ազգությունները, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: