Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիները հսկողության տակ են

Հասարակություն
hospital

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնկացությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը նույնպես բժիշկների գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

Առողջապահության նախարարություն