Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը

Քաղաքականություն
pol3

Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր: Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին: 5949_hq (2) 5950_hq