Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ քվեարկությունը տեղի ունեցավ օրենքի աննախադեպ խախտմամբ. «Համախմբում»

Քաղաքականություն
oskanyan

Երեկ տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի քվեարկության կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. 1. Մենք դեմ ենք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից վիճահարույց համարվող դրույթների առկայությամբ օրենքի ընդունմանը: 2. Ափսոսում ենք, որ օրենքի նախագծի շուրջ դեռևս չի կայացել կոնսենսուս, ինչի մասին հայտարարարել են քննարկման ձևաչափի մասնակիցները, 3. Քվեարկությունը տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքի աննախադեպ խախտմամբ, քանի որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն չտրվեց պատգամավորներին քվեարկությունից առաջ հանդես գալ վարման կարգով: Ի թիվս մյուս պատգամավորների Համախմբան ներկայացուցիչը ևս զրկվեց վարման կարգով կարևոր հայտարարություն անելու հնարավորությունից: Նման կարևորագույն օրենքը չպետք է ընդունվի օրենքի խախտումով, արհեստականորեն ստեղծված անառողջ մթնոլորտի պայմաններում և այն դեպքում, երբ մի շարք պատգամավորներ նույնիսկ չեն հասցրել քվեարկել: 4. Մենք կարևորում ենք ընտրական օրենսգրքի ընդունումը կոնսեսուսային մթնոլորտում և հանդես ենք գալու մեր առաջարկներով: Վարդան Օսկանյան Էլինար Վարդանյան Ստեփան Մարգարյան Վահե Հովհաննիսյան