Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած կալանավորին (տեսանյութ)

Հասարակություն
pol1

Ապրիլի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են 1985 թ. ծնված Սպարտակ Դանիելյանին: Նա հետախուզվում էր ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստ կատարելու համար: Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: