Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին

Սպորտ
a1chess-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Նորվեգիայում անցկացվող շախմատի գերմրցաշարում:   Այսօր կայացած 8-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց մրցաշարի ընդգծված առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Լեւոն Արոնյանը մեծ վերելքով անցկացրեց պարտիան եւ արդեն 31-րդ քայլին գեղեցիկ հաղթանակ տարավ: Այդպիսով, նա իր վաստակած միավորների քանակը հասցրեց 5-ի եւ հավասարվեց հենց Մագնուս Կառլսենի հետ:   Վաղը նախատեսված 9-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ, որը 7 հնարավորից ունի 4 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: