Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրենսգիրքն 1-ին ընթերցմամբ ընդունվեց. ՀԱԿ-ից մի հոգի կողմ էր (տեսանյութ)

Քաղաքականություն
97cf3f2d7eadfdc80584593b26cde309

ԱԺ-ում քիչ առաջ քվեարկության դրվեց ընտրական նոր օրենսգիրքը։ Այն ընդունվեց՝ ձայների 98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քվեարկությունն ուղեկցվեց պատգամավորների դժգոհություններով։ Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը: Ի դեպ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկել։ Զարուհի Փոստանջյանը ներկա էր, սակայն չքվեարկեց, Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահների մեջ էին։