Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կահույքի, մեքենաների աճուրդ` ԱՄՆ դեսպանատանը

Հասարակություն
amn-1

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ աճուրդով վաճառելու է ամերիկյան արտադրության որակյալ բնակարանային կահույք, ինչպես նաև մեքենաներ, համակարգչային և կենցաղային տեխնիկա, գեներատորներ և այլ ապրանքներ: Աճուրդը կանցկացվի ԱՄՆ դեսպանատան ցածրադիր գոտում մայիսի 14-ին, շաբաթ օրը, ժամը 12:00-ից 19:00 և մայիսի 15-ին, կիրակի օրը, ժամը 10:00-ից 19:00 կամ մինչև վերջին լոտի իրացումը: Աճուրդի հանվող ապրանքատեսականին կարող եք հենց տեղում զննել մայիսի 8-ին, կիրակի օրը, ժամը 10:00-ից 18:00, մայիսի 14-ին ժամը 9:00-ից 12:00: Մանրամասներին ծանոթացե՛ք այս հղման օգնությամբ՝ https://www.usa.am/cms/announcements.php