Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնասիրություններ՝ զոհվածների ընտանիքներում (տեսանյութ)

Քաղաքականություն
artem

Այսօր կառավարության նիստից առաջ  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ԼՂՀ եւ ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի ուսումնասիրման արդյունքները: «Ստեղծված աշխատանքային խումբը անմիջական  աշխատանքներ է կատարել ընտանիքների հետ: Ուսումնասիրվել է ընտանիքների կազմը, զբաղվածությունը, ուսման կարիքը, առողջական վիճակը, ինչպես նաեւ բնակարանային  պայմանները»,- նշեց նախարարը։ Ուսումնասիրված 64 ընտանիքներում եղել են նաեւ վարկային պարտավորություններ եւ խնդիրներ կոմունալ վճարումների հետ: Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ ընտանիքներին տրամադրվել է եւ շարունակվելու է տրամադրվել սոցիալական աջակցություն, թե ՊՆ-ի եւ ՊԲ-ի, թե բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների կողմից։ Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի աշխատանքային խումբը ուսումնասիրել է նաեւ շփման գծում վիրավորված զինծառայողների սոցիալական վիճակը. «Նրանց մեր ուշադրության կենտրոնում կպահենք՝ հետագայում սոցիալական օգնություն տրամադրելու նպատակով»: