Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր հոգևոր գանձերը դուք լավ չեք գովազդում» (տեսանյութ)

Մշակույթ
13106716_1378524562173666_1333995232_o

«Ձեր հոգևոր գանձերը դուք լավ չեք գովազդում, տարածում աշխարհով: Կոմիտաս ու Եկմալյան ես ճանաչեցի 2014-ին, երբ պատրաստվում էինք ելույթ ունենալ Հայաստանում»,- ասում է «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի արական ազգային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միկ Ուլեոյան: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երգչախումբը ելույթ ունեցավ, Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Արամ Խաչատրյան համերգասրահում և Բյուրականում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում` կատարելով նաև Կոմիտաս ու Եկմալյան: «Տպավորված եմ և հուզված, նման ջերմ ընդունելության արժանացած լինելու համար», - ասաց դիրիժորը: «Մենք Քրիստոսի խաչն առաջին տանող ազգն ենք: Մենք եղել ենք, կանք ու նաև մեր մշակույթով պետք է հզորանանք: Բյուրականը արվեստի հոգևոր կենտրոն դարձնելու  իմ երազանքը կարծես իրականանում է»,- ասում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը: «Մեկ տարի առաջ այստեղ բացվեց «Բյուրական» արվեստի ակադեմիան: Հիմա էլ ցանկանում եմ հայտարարություն անել, որ նոր փառատոնի սկիզբ է դրվում`«Քրիստոնյա Հայաստան» խորագրով հոգևոր երգի փառատոն, որն այսուհետ տեղի կունենա ամեն տարի ապրիլյան այս օրերին` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: