Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակել են Կոթիի, Պառավաքարի ուղղությամբ

Քաղաքականություն
3c796fe233c562b637423797650c34db

Այս գիշեր Կոթիում կրակոցներ են հնչել: Այս մասին «Ա1+»-ին հետ հեռախոսազրույցում հայտնեց  Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը. «Գիշերային ժամերին  եղել են կրակոցներ: Նախկին ինտենսիվ կրակոցների համեմատ ավելի քիչ էր, բայց  բավական երկար էր: Այս պահին հանդարտ է: Ոչ մի ավերածություն կամ տուժած չկա»: Մի քանի կրակոցներ են եղել նաեւ Պառավաքար համայնքում: Այս պահին, սակայն, այնտեղ հանդարտ է: Իսկ Բերքաբերի համայնքապետ Արթուր Մադաթյանը նշեց, որ այս պահին դիրքերի մոտ է կանգնած, կրակոցներ չկան, բայց հակառակորդի մոտ շարժ է նկատվում, հայտնի չէ, թե ինչ են անում։ Սահմանամերձ Բարեկամավանի, Բաղանիսի, Ներքին Կարմիր Աղբյուրի եւ Ոսկեպարի գյուղապետերն էլ վստահեցրին, որ իրենց մոտ  գիշերը հանգիստ է եղել: