Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական կողմում բնակչությունը լքում է քաղաք ու գյուղ

Քաղաքականություն
sahman2

Արցախում ողջ գիշերը հակառակորդը կրակել է հրետանային միջոցներից։ Արձակել է մոտ 550 հրետանային արկ բոլոր տրամաչափերի։ Հատկապես շատ են խփել Մարտակերտի ուղղությամբ՝ նշում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այս գիշերը մեկ զոհ ենք ունեցել։ Մեր հրետանին նորից փայլուն է աշխատել. Ֆեյսբուքում գրել է լրագրող Էդիկ Բաղդասարյանը՝ Արցախից. «Հակառակորդը կարծես թե սկսել է գիտակցել, թե ինչ կարող է պատահել առաջիկայում եւ բնակավայրերը սկսել են դատարկվել։ Բնակավայրերի դատարկվելու մասին տեղեկությունները հաստատել է նաեւ Եվրոպայում ապաստան խնդրած մի ադրբեջանցի ծանոթ բլոգեր»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմից բնակչությունը լքում է Թերթեր քաղաքն ու հարակից գյուղերը, ինչպես նաև շատ ավելի խորը թիկունքում գտնվող Բարդան ու մասամբ նաև Եվլախը: Գիշերվա տվյալներով՝ մենք նաև դիրքային առաջխաղացում ունենք. Մարտակերտի՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո, հյուսիսային սահմանում հայկական զինված ուժերն անցել են հարձակման ու hետ բերել Թալիշի ուղղությամբ կորցրած դիրքը: