Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատագրված տարածքները կամաց-կամաց դառնում են գրավյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
karvachar1

2011-ին իշխող կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արագած Ախոյանն առաջին անգամ է լսում, որ նախագահի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանը դեռ այն ժամանակ պատրաստ էր հրաժարվել ազատագրված 5 շրջաններից. «Հաճախ մի սցենար եք դուք հորինում ու ասում եք եկեք վերլուծենք»։ Սակայն քաղաքականությունը մի փոքր սասանել է պարոն Ախոյանի հայրենասիրությունը, նա նախկինի նման չի պնդում, որ ազատագրված տարածքները պետք է մնան հայերի ձեռքում. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ կցանկանամ, որ դուք էլ զերծ մնաք։ Ո՞վ ա կողմ տարածքներ զիջելուն, ոչ ոք, բայց չգիտենք ի՞նչ ա լինելու»։ Պատերազմական գործողություններին չմասնակցած մի խումբ պատգամավորներ հայերենի իրենց ամբողջ հնարավորությունն են օգտագործում բնորոշելու հողեր հանձնելու պատրաստ հայ մարդուն։ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանի կարծիքով՝ «Դավաճան ա, բա ինչ ա, էդ ի՞նչ ասելու բան ա, ո՞նց կարան հանձնեն»։ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյան. «Մարդը ազգի դավաճան ա, ինչի՞ մասին ա»։ ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանն, իհարկե, չէր հավատում, որ Սերժ Սարգսյանը հենց այն մարդն է, որը ամերիկյան «Բլումբերգ» պարբերականին պատմել է ազատագրված տարածքները զիջելու մտադրության մասին. «Ով էլ ասի՝ դա նշանակություն չունի, մենք տարածքներ տալու բան չունենք»։ Ըստ նրա, Իլհամ Ալիեւի հետ երբեմն հանդիպող Սերժ Սարգսյանը պետք է ասի, որ մենք գրավյալ տարածքներ չունենք։ Հանրապետական Հերմինե Նաղդալյանը բոլոր հայրենասերներին տեղն է դնում՝ դրանք գրավյալ տարածքներ են. «Մենք էդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերնի զոնան է»։ Հինգ շրջանները հանձնելու մտքից տիկին Նաղդալյանը չի ցնցվում, ուրիշ ինչպե՞ս պետք է լինի փոխզիջումը. «Մեր փոխզիջումը ոչ թե էդ հինգ գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական մադրիդյան սկզբունքների»։ Բնականաբար տիկին Նաղդալյանն ինքն էլ գիտի հերթականությունը՝ Ղարաբաղի անկախության հանրաքվե, դրա արդյունքների ճանաչում աշխարհի մակարդակով, հետո հայկական զինված ուժերի հեռացում։