Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ պատարագ եւ երթ Վարշավայում

Հասարակություն
IMG_1145-1280x853

2016 թվականի ապրիլի 24-ին Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնը կրկին հայաշատ էր: Տարբեր քաղաքներից Վարշավա էին ժամանել բազմաթիվ հայեր ու բարեկամ լեհեր, ինչպես նաև մի քանի քուրդ երիտասարդներ՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին: Նույն օրը Վարշավայի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Այնուհետև ներկաները շարժվեցին Վարշավայի 1944 թ. Ազատագրման հրապարակ, որտեղից էլ սկսվեց բողոքի երթը, որը կազմակերպվել էր Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայկական Երիտասարդական Միության համատեղ ջանքերով: Երթը, որն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով, ավարտվեց Նիկոլայ Կոպերնիկոսի արձանի մոտ, որտեղ լեհերեն և հայերեն ելույթներով հանդես եկան Լեհաստանի Հայկական Երիտասարդական Միության նախագահ Բաբկեն Խանզադյանը և փոխնախագահ Հովհաննես Գևորգյանը՝ դատապարտելով  Թուրքիային իր վարած ցեղասպան քաղաքականության համար և համախմբումի կոչ ուղղելով համայն հայ ժողովրդին: Ելույթներն ավարտվեցին հայրենասիրական երգերի կատարմամբ: Այնուհետև ներկաները շարժվեցին Վարշավայի հայկական պուրակ, որտեղ տեղադրված Խաչքարի առջև Հայր Տաճատի ձեռամբ կատարվեց Գոհաբանական աղոթք, որից հետո խոսքով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպանի խորհրդական տիկին Հասմիկ Դաշտոյանը: Ելույթի ավարտին տեղի ունեցավ մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն:   Լուսանկարները՝ Տիգրան Օհանյանի, Աննա Մաթևոսյանի և Լուսինե Պողոսյանի 13059777_10201759401342411_1895054044_n 13062475_1075762805817763_6636987340396703795_n 13062541_10201760205162506_4013597570408329981_n 13096353_1075762219151155_2919262928608690876_n IMG_1145 (1280x853) IMG_1175 (853x1280) IMG_1202 (1280x853) IMG_1214 (1280x853) IMG_1270 (1280x853)