A
A
Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
«Այն վայրագությունները, որ Ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում է ցեղասպանության տարրերին»,- այսօր ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում։ «Ա1+»-ի հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել 4 օրյա պատերազմից, նա շեց, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար։ Մեկ այլ հարցին, թե արդյոք Արցախի որեւէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը ասաց. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը» Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է միայն երազե՞լ տարածքների մասին, պարոն Օհանյանը ասաց. «Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին»։